ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը սահմանինЖ
Ռազմական գործողություններն այսօր շարունակվել են, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ, հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զորքերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բացի դրանից՝ ինչպես նախորդիվ նշել էինք, Մարտունու և Ասկերանի գյուղերում, հիմնականում անտառային զանգվածի, փոքր բնակավայրերի մոտ շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները, որոնք այսօր ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղերի տարածքում՝ բլուրների և անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտական գործողությունների մարտավարություն, ինքը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։