
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է:
Այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում էր իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:
«Շարժեր կուտակումներ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը: