ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը վերջին զգուշացումը տվեց Թուրքիային. նա սպասում է ԱՄՆ նախագահական ընտրություններին. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵվրԱսԷՍ-ի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի հասկանա, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը եւ ինչպիսի դիրքորոշում ունի Թուրքիայի հանդեպ: Միեւնույն ժամանակ քաղաքագետն այս պահին Ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական լուծման տարբերակ չի տեսնում:

-Պարո՛ն Լեպիխին, այժ, ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Արդյոք այժմ դիվանագիտաան լուծման տարբերակ առկա է:

-Ներկա պահին դիվանագիտական լուծում առկա չէ, քանի որ մինչեւ Ադրբեջանը դեռ հնարավորություն ունի հարձակման, նա ոչ մի հրադադարի չի գնա: Նա պայմաններ է թելադրում, որոնք էլ ընդունելի չեն Հայաստանի համար, եւ դրա համար էլ նա կգնա հրադադարի այն դեպքում, եթե Հայաստանը նրան կանգնեցնի եւ անցնի հակահարձակման: Այդ պատճառով այս պահին առկա է միայն հարցի ռազմական լուծում: Միեւնույն ժամանակ այս պահին դժվարություն է առկա Ադրբեջանի կողմից հետագա հարձակումների համար, եւ այդ պատճառով էլ նրանք այժմ բավարարվում են միայն քաղաքները հրետակոծելով: Ես չեմ բացառում, որ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը կամաց-կամաց կսկսի ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

-Իսկ ինչի՞ն է սպասում ՌԴ-ն:

-Ինձ թվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա ելույթը վերջին զգուշացումն էր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Այն, որ նա խոսեց տարածքների մասին, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի ենթակայության տակ, դա ոչ մի բան չի կարող նշանակել: Հիմա այն փուլն է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: Բոլորն էլ ասել են, որ կարող է հաղթել կամ Թրամփը կամ Բայդենը եւ նրանք լրիվ առանձին մարդիկ են: Այլ կերպ ասած, եթե հաղթում է Թրամփը, դա այլ իրավիճակ է եւ ավելի բացասական կանդրադառնա Թուրքիայի վրա, եւ նրա հաղթանակից հետո շատ հավանական է, որ Թուրքիան իր ակտիվությունը նվազեցնի, իսկ եթե Բայդենը հաղթի, ապա Թուրքիան հակառակը, կակտիվանա: Եվ ես կարծում եմ, որ հիմա Պուտինը սպասում է՝ միեւնույն ժամանակ անելով ամեն ինչ, որ ամեն դեպքում կողմերին եւ ավելի շատ Ադրբեջանին համոզի կանգնել, սակայն ավելի շատ սպասում է ընտրություններին:

-Սակայն ԼՂՀ իշխանությունները պաշտոնապես դիմեցին ՌԴ-ին, սակայն արձագանք չեղավ, ինչո՞ւ:

-Հրապարակային պատասխան չի լինի: Մենք պարզ հասկանում ենք, որ այս պատերազմը նաև սկսված է ՌԴ-ի դեմ: Ես ասել եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը գործիքներ են, վերջինս զոհ է, իսկ Ադրբեջանը՝ գործիք՝ ավելի հզոր ուժերի ձեռքում: Այս գործողությունները ծրագրված են բրիտանական հատուկ ծառայությունների կողմից՝ իսրայելական ուժերի ներգրավմամբ եւ դրանք ուղղված են ՌԴ-ի, ավելի շատ հետսովետական տարածքի դեմ: Դա ՌԴ-ում շատ լավ հասկանում են, այդ պատճառով ՌԴ-ն շատ հստակ հայտարարություններ է անում, որոնք նաեւ չեն նշանակում, թե կուլիսների հետեւում գործընթացներ տեղի չեն ունենում: Իրականում իմ տվյալներով ռուս զինվորականներն օգնում են Ղարաբաղի ուժերին, համենայնդեպս ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում: Միգուցե այլ ձևով օգնություն ևս կա եւ այդ ցանկը կընդլայնվի՝ առանց հայտարարությունների:

-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ոչ մեկ անգամ խոսել են ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչո՞ւ ՌԴ-ն չմիացավ դրան:

-Դրա համար պետք է Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումը: Մի կողմից ասվում է, թե դա անհրաժեշտ է, մյուս կողմից էլ ասվում է, թե տեխնիկական հարցերի շուրջ համաձայնությունների հասնել չեն կարողանում: Ղարաբաղյան բանակի դիրքորոշումն այս պահին հստակ է, նրանք ցանկանում են պաշտպանել իրենց տարածքները: Իսկ Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը, ծրագիրը հստակ չէ: Կարծես զինվորականների մի մասը ցանկանում է, որ ՌԴ-ի հետ միասնական ուժեր ստեղծել, իսկ մյուս կողմն էլ կարծում է, որ պետք է այլ ուժեր ներգրավվեն եւ այդ առումով անհասկանալի իրավիճակ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս