
Կրեմլում ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել միայն այն դեպքում, եթե դրան համաձայնություն տան կոնֆլիկտի կողմ կազմող երկու երկրները, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք ոչ մեկ անգամ պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Ցանկացած խաղաղապահ զորքեր կարող են տեղակայվել կոնֆլիկտի գոտի միայն երկու կողմերի համաձայնության պարագայում», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նրանք կողմ են խաղաղապահների տեղակայմանը: