Մոտ երկու օր առաջ Երեւանի Դանիել Վարուժանի անվան N 89 հանրակրթական դպրոցում ուսուցչուհիներից մեկն աշակերտներին պատժելու մի նոր ձեւ է կիրառել: «Բարեգութ» ուսուցչուհին խուզել է իր դասղեկական դասարանի աշակերտներից 9 հոգու մազերը: Դեպքի հաջորդ օրը YouTube-ում հայտնվեցին խուզած մազերով աշակերտների նկարներն ու ծնողների դժգոհությունը: «Ժողովուրդ»-ն այս դեպքի կապակցությամբ փորձեց պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից, թե արդյոք աշխատանքից հեռացումը միակ եւ լավագույն լուծումն է ուսուցչի նման տարօրինակ վարքագծի դեպքում: Տիկին Սողոմոնյանը մեկնաբանեց, որ իրականում լավ բան չի եղել, իրենք եւս դեպքին լավ գնահատական չեն կարող տալ: Բայց նա էլ մարդ է, զգացել է, որ սխալ է արել: «Նա էլ զգաց որ որ լավ բան չի ստացվել: Դե ուսուցիչ է, իրեն ոչ վայել պահվածք է դրսեւորել, ծայրահեղությունների մեջ է ընկել: Հարցին արդեն քաղաքապետարանի կողմից վճռական լուծում է տրվել»,-ասաց վարչության պետը: Նշենք, որ 4-րդ դասարանի դասղեկ, քիմիայի ուսուցչուհի Գայանե Թանգյանն աշխատանքից ազատվել է:ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ԽՈՒԶԵԼ Է ՈՒ ՀԵՌԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ