Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի 29 հոկտեմբերի 2020, 1199 – Ա որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1992թ.
Վարդենիսի թիվ 248 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992-1993թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ ՍԶՎ Վարդենիսի սահմանային պարետատան ուղեկալի պետի պաշտոնը:
1993-1996թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վարդենիսի 555-րդ բրիգադի գումարտակի հրամանատարի, բրիգադի հրամանատարի տեղակալի պաշտոնները:
1996 – 2003թթ.
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ:
2004թ. մարտի 11-ին
Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ:
2012թ. հուլիսի 27-ին
Նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնով նախատեսված պարտականությունների ժամանակավոր կատարող:
2013թ. հունիսի 10-ին
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:
2016թ. սեպտեմբերի 7
Շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1971-1981թթ.
Սովորել է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղի դպրոցում:
1989-1996թթ.
Սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի ճանապարհային հաղորդակցման պետական համալսարանի հեռակա բաժինը:
1981-1986թթ.
Սովորել և ավարտել է Լենինական քաղաքի երկաթուղային տրանսպորտի տեխնիկումը:
1996թ.
Ավարտել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն ակադեմիական դասընթացները:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1982 – 1984թթ. – ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
1989-1991թթ. – կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատներ և կազմակերպել Վարդենիսի հայկական բնակավայրերի պաշտպանությունը,
1992 – 1994թթ. – մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Արիության» և «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Նելսոն Ստեփանյան», ՀՀ և ԼՂՀ մի շարք պետական ու գերատեսչական այլ մեդալներով: