ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետեր են նշանակվել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ռազմիկ Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»:
Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյան
Ծնվել է 1961թ. Ապարան քաղաքում։
1981֊1983թթ ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան շարջման առաջամարտիկներից է։ 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։ 1993֊94թթ ծառայել է մայրաքաղաքային գնդում, որպես գումարտակի հրամանատար։ 1994թ. Նոյեմբերի 7֊ին ՀՀպաշտպանութհուն նախարարի նշանակվել է թիվ N զորամասի հրամանատար։
Մասնակցել է Նոյեմբերյանի, իջևանի, Վարդենիսի, Շամշադինի, Գորիսի, Սիսիանի շրջանների և ԼՂ Շահումյանի, Մարտակերտի շրջանբերի պաշտպանակսն, Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրաիլի, Ֆիզուլու, Լսչինի և Քելբաջարի ազատագրման և պաշտպանական մարտերին։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի զինվորական բարձրագույն կրթություն։
1996թ. ՀՀ նախահահի հրամանով պարգևատրվել է “Մարտական խաչ”, 2֊րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև ԼՂՀ “Արիության մեդալ”֊ով, “Մայրական երախտսգիտության” մեդալով, ինչպես նաև “Մարշալ Բաղրամյան”, “Սպարապետ Վ. Սարգսայն”, ” Անդրանիկ Օզանյան”, ” 1941֊45թթ” , “Երկրապահ” և այլ հուշամեդալներով։ 1998թ ստացել է գնդապետի զինվորական յոչում։ 1999թ. հոկտեմբերին և 2002թ վերընտրվել է Ապարանի քաղաքապետ։ 2002 թ պատերազմի առաջին իսկ օրվանից “Ապարանի” ջոկատով առաջնագծում է։