Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Շուշին, բայց հարվածը եղել է ձորի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,- նշեցին ԱԻՊԾ-ից:




Լրահոս