Այս տարվա դեկտեմբերի 31-ից ՀՀ կառավարության որոշմամբ կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանի սատարումն է՝ Արցախում ագրեսիա կազմակերպելու հարցում։ Տեղեկացնենք, որ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներմուծվում է հագուստ, ցիտրուսային մրգեր, մաքրող միջոցներ, մեխանիկական սարքավորումներն ու մեքենաներ, շինանյութ, նավթամթերք:
Ըստ մասնագետների՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում որեւէ ապրանքի պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ էլ հենց տեղական արտադրության շնորհիվ:
ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կազդի արդյոք նրանց կենցաղի վրա:
Ս.Հ.
Հ.Հ.
Մանրամասները՝ տեսնայութում