![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/naxagah_storagrel.jpeg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի ԱՍՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: