ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Գյումրի ճանապարհին

Երեկ լարված իրավիճակ է ստեղծվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում: Մի խումբ քաղաքացիներ նկատել են, որ թուրքական համարանիշներով մի քանի բեռնատարներ են շարժվում, որից հետո քաղաքացիները կանգնեցրել են նրանց ու արգելել տեղաշարժը։ Քաղաքացիներն իրենց վրդովմունքն էին հայտնում՝ ասելով. «Թուրքերը ադրբեջանցիների ու վարձկանների հետ հայերի դեմ կռիվ անեն, իսկ մեր թավշյա կառավարությունը չտեսնելու է տալիս, մանավանդ՝ այս օրերին, ինչպես են թուրքական բեռնատարներն ազատ տեղաշարժվում։ Հետաքրքիր է՝ արդյոք մեր հայկական բեռնատարները կկարողանային այսպես անվտանգ շրջել Ադրբեջանում, Թուրքիայում։ Ասում են՝ թուրքական ապրանքները բոյկոտենք. եթե բոյկոտում ենք, բա էս ֆուռերը ո՞նց են ազատ ելումուտ անում Հայաստանում։ Թուրք-ադրբեջանցու հետ պետք է խոսենք իրենց լեզվով»:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ քանի օրինակից է կնքվում ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող պայմանագիրը:

Ոսկան Հովհաննիսյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում եւ ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:

Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա՝ նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի ռեգիստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ում եւ ինչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Մարիա Նալբանդյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է՝

l քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

l oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաեւ ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

 

 




Լրահոս