
Թուրքիայի Քոնյա նահանգի Ըլգըն քաղաքի Ըլգըն-Աթլանթը մայրուղու շաքարի գործարանի մոտակայքում բախվել են միկրոավտոբուս և ավտոմեքենա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատահարի արդյունքում ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող մեկ անձը և միկրոավտոբուսում գտնվող 14 անձինք վիրավորվել են: