Թուրքիայից Հայաստան է վերադարձել ՀՀ 142 քաղաքացի. ինչով է պայմանավորված նրանց վերադարձը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 28-ին Թուրքիայից Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի։

«Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, պատերազմական իրավիճակով պայմանավորված Թուրքիայում բավականին սրվել են հակահայկական տրամադրությունները, սակայն Թուրքիայից հայերը Հայաստան են վերադառնում ոչ թե դրա պատճառով, այլ երկրում առկա բարդ տնտեսական վիճակի, ճգնաժամի պատճառով։ Թուրքիայում այս պահին շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է, թուրքական լիրան շատ լուրջ անկում է գրանցել, և մարդիկ պարզապես տնտեսական դժվարությունների են մատնվել, գործազուրկ են դարձել, ինչի պատճառով էլ նախընտրում են վերադառնալ Հայաստան։

«Հայաստան վերադառնալու գլխավոր գործոնը նախևառաջ տնտեսական է։ Հատկապես նրանց համար, ովքեր կացության իրավունք չունեն»,- ասաց Էստուկյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս