Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
Ինչո՞վ է Վտանգավոր Սպիտակ ֆոսֆորը։ Սպիտակ ֆոսֆորը չափազանց թունավոր նյութ է, որն ունի մի քանի տհաճ առանձնահատկություններ:
Երբ այրվում է, այն փափկում է, ձգվում եւ կայուն մնում է ցանկացած մակերեսին։ Սպիտակ ֆոսֆորը լավ ներծծվում է արյան մեջ, որից հետո ազդում է երիկամների, լյարդի, արյան համակարգի վրա: Իսկ մարդու համար մահացու դոզան ընդամենը 0,05-0,15 գրամ է:
Այրման աստիճանը 1200 ° C ։ Առանց բժշկական միջամտության այն հնարավոր չէ հեռացնել մաշկից կամ չեզոքացնել։
Ցրվելուց հետո տարածվում են օդի մեջ։
Հետևություն` հավասարազոր է միջուկային զենքին։
Հավելենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարության մեջ ասվում էր, թե Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտներին` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի.