Արդեն 2 շաբաթ է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերությունը ներկայացնում է «Միմինո» հայ-վրացական նախագիծը, որտեղ հայերն ու վրացիները մրցում են միմյանց դեմ, ի դեպ, մեր ցուցանիշները շատ ավելի ցածր են, քան վրացիներինը: Այսպես ասած, վրացիները մեր հողի վրա մեզ «կրում են»: Չեք հավատա, բայց Հանրային հեռուստաընկերությունն էլ հոկտեմբերի 1-ից իր հերթին է ներկայացնելու հայ-վրացական համատեղ նախագիծ՝ «10+10»՝ կրկին վրացի նույն երգիչների մասնակցությամբ, ուղղակի հայ կատարողներն են տարբեր:Հանրայինը պնդում է, որ հայ-վրացական նախագծի հեղինակն իրենք են, քանի որ նրանց մոտ այս գաղափարը ծագել է մոտ 1 տարի առաջ: «Արմենիա»-ն էլ ասում է` իրենց նախագիծն է: Թե հիմա ով է ումից գողացել գաղափարը, հայտնի չէ, բայց որ «Արմենիա» հեռուստաընկերությունն ավելի շուտ սկսեց ցուցադրել իր պրոյեկտը, դա ակնհայտ է:
ՈՎ Է ՈՒՄԻՑ ԳՈՂԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ