ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէր ասում՝ առաջնագծում է, ասում էր` ռեմոնտ ենք անում. ինչպես են հիշում դերասան Ադամ Խալաթյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար նահատակվել է դերասան Ադամ Խալաթյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կամավոր մեկնել է առաջնագիծ պաշտպանելու հայրենիքը։

Ադամն այս մասին անգամ իր ընկերներին չի զգուշացրել, առաջնագծից ամեն օր զանգահարել է և ասել է, որ լավ է ամեն ինչ, իսկ երբ ձայներ են լսել պայթյունի՝ ասել է, թե ռեմոնտ է անում, իսկ ինքն առաջնագծից շատ է հեռու գտնվում։ Այնինչ նա, լինելով առաջնագծում, կռվել է ամենաթեժ գոտիներում։

Ադամի մահը խորը վիշտ է պատճառել նաեւ նրա ընկերներին։ Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը Ադամի մասին գրել է․

«Ադամի հետ աշխատել ենք «Արամմա» ֆիլմում` կարգին տղա էր: Հանգչիր խաղաղությամբ եղբայր, քո սխրանքն անմահ է»:

Իսկ ահա դերասան, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը, ով նաեւ Ադամի կնքահայրն է, ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է հերոսացած Ադամի մասին եւ մեջբերում Ադամի ամենասիրելի հերոսի խոսքերից մեկը։

«Մեռնել ապրելու և ապրեցնելու համար, այլ ոչ թե ապրել մեռնելու համար»:

Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս