
Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայնագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմ համաձայնագրերին»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա վերաբերում է դիմում ՀԱՊԿ-ին, թե խոսքը միայն երկկողմ ձևաչափի մասին է:
Ավելի վաղ դեսպանը չէր բացառել, որ խորհրդակցություններին կքննարկվի ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հարցը: