ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի բացառվում ՌԴ-ն օգնի զենքի տեսքով. Պուտինին ուղղված դիմումի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը Երևանին  անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք, գրում է ՌԴ ԱԳՆ-ն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտ դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու խնդրանքով՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

«Սույն պայմանագրի մի շարք հոդվածներ միմյանց տարածքների նկատմամբ կոնկրետ գործողություններ են ենթադրում՝ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի գործողության դեպքում: Ուստի, պայամանագրի համաձայն, Ռուսաստանը Երևանին  անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, վերադառնալ առարկայական բանակցություններին ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար ՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն:

«Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս