
Արցախում Ադրբեջանն այս անգամ օգտագործել է ֆոսֆորային զինատեսակ՝ անտառների վրա, որոնք գտնվում են քաղաքացիներով լի բնակվայրերի մոտ,- թվիթթերի իր միկրոբոլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա գնահատմամբ՝ այն, ինչ Ադրբեջանն անում է՝ լիովին անհարգալից վերաբերմունք է իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ. շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության ամայացում, արգելված զենքի օգտագործում։