ԱՀ ՊԲ-ն շարունակում է ներկայացնել մեր քաջարի զինվորների հերոսությունները․
«Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում: Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր:
Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը: Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը,
ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը,
շարքային-պայմանագրայիններ Ռուբեն Աշոտիկի Վերդյանը,
Անդրանիկ Հմայակի Վանյանը,
Էդուարդ Արմենի Բարսեղյանը,
Արման Սեյրանի Սևումյանը,
Արթուր Արմենի Ասրիյանը,
Հարութ Արարատի Համզոյանը,
Խորեն Սուրենի Ավանեսյանը,
Սասուն Խորենի Սահակյանը,
ավագ-սերժանտ-պայմանագրայիններ Մարատ Վալերիի Առաքելյանը,
Սեյրան Գագիկի Աբրահամյանը,
կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ Մանվել Ռաշիդի Գևորգյանը,
Հարութ Արթուրի Էմիրյանը,
սերժանտ-պայմանագրայիններ Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը,
Սպարտակ Աշոտի Սարգսյանը և
պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:
Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը և նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը: