![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/1018408939_0_102_2000_1227_1920x0_80_0_0_b08170148351da09e662fb8884c54eed.thumb_.jpg)
Ֆրանսիական Լիոն քաղաքի յոթերորդ շրջանում գտնվող հունական եկեղեցու մոտակայքում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Հաղորդվում է, որ արտակարգ ծառայությունները կատարվածից հետո մեկ վիրավորի են տարհանել, որն ուղղափառ հոգևորական է:
Հրաձիգին հաջողվել է թաքնվել: Ֆրանսիական հեռուստատեսության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել, երբ 52-ամյա քահանան փակելիս է եղել եկեղեցին: Հանցագործը երկու կրակոց է արձակել: Քահանան ծանր վիրավոր է:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ կատարվածի պատճառով Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսն աշխատանքային այցից շտապ վերադառնում է Փարիզ: