
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը լիովին աջակցում է կրակի անհապաղ դադարեցման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, որ արվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում և հետագայում վերահաստատվել է հաջորդաբար Փարիզում՝ հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և շտապ ձեռնարկել այն միջոցները, որոնք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: Նա կողմերին կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը խաղաղ և կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ », – ասված է հայտարարության մեջ: