Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 43-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 43-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը:

«Վերջին տվյալներով զոհվել է 43 մարդ, տուժել են՝ 896-ը։ Իզմիրում փրկարարներն աշխատում են 9 ավերված շենքերի փլատակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը:




Լրահոս