ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես պաշտպանվել ֆոսֆորային ռումբերի պայթյունների հետևանքներից, և ինչ առաջին բուժօգնություն է պետք ցուցաբերել. կանոններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Սպիտակ ֆոսֆորը չափազանց թունավոր նյութ է, որն ունի մի քանի տհաճ առանձնահատկություններ:

Իսկ ինչպես պաշտպանվել և առաջնային բուժօգնություն ցույց տալ վիրավորումներ ստացողներին։ Այսպես.

1. Պետք է հնարավորինս պաշտպանել բաց մաշկը՝ ֆոսֆորային կրակի հետևանքով առաջացած այրվածքներ ստանալուց. Դրանք շատ երկար չեն բուժվում և ուժեղ ցավ են պատճառում։
2. Պարտադիր պետք է պաշտպանեք շնչառական օրգանները. Ֆոսֆորի այրման ժամանակ անջատվում է այնպիսի թունավոր գազ, որ ածխաթթու գազը (угар) կարելի է համարել անվտանգ բան։ Այդ թունավոր գազից շղարշային (марлевая) վիրակապը կպաշտպանի 10-15 %-ով, շնչառական դիմակը (респиратор)՝ 50 %-ով, ճիշտ ֆիլտրով հակագազը (օրինակ ՝ ГП-7В կամ սովորական «համստերը»՝ 90% -ով։
3. Պարտադիր պետք է պաշտպանել տեսողական օրգանները. Դրանց վրա ազդեցությունը կարող է լինել ճակատագրական և հասցնել լիակատար կուրության: Դրա համար հերմետիկ ակնոցները հարմար են, բայց պետք է նկատի ունենալ, որ բարձր ջերմաստիճանում պլաստմասան արագ հալվում է, ուստի ապակե ոսպնյակներով հակագազն ավելի լավ է, իսկ կաուչուկե ռետինը ավելի երկար կդիմանա, քան պլաստիկը:
4. Եթե հայտնվել եք հարվածի գոտում՝ պատսպարվեք այնպիսի շինությունում, որն այրվելու քիչ հավանականություն ունի (բետոնե և քարե կոնստրուկցիաներ` առանց շինարարության մեջ փայտյա և այլ դյուրավառ նյութերի օգտագործման: Չթաքնվել նկուղներում, քանի որ հրդեհը կարող է արգելափակել ելքը, և ստորին տեղանքում բավականաչափ թունավոր նյութեր կուտակվելով՝ դուք պարզապես շնչահեղձ կլինեք: Ստորգետնյա ապաստարան մտնել միայն այն դեպքում, երբ որի մուտք ունի դեպի այլ բաց տարածք տանող ելք:
5. Հարվածից անմիջապես հետո հեռացեք հարվածային գոտուց: Անմիջապե՛ս։
6. Չմոտենաք էպիկենտրոնին, չնայեք պայթյունին. Ֆոսֆորի այրման ջերմաստիճանը 1200 աստիճան է, այն ակնթարթային հալեցնում է ամեն ինչ՝ ինչ կա ձեր վրա, ներառյալ մաշկը, իսկ անմիջական էպիկենտրոնում՝ նաև ողջ մարմինը:
7. Հեռու մնացեք ռազմավարական օբյեկտներից և մարդաշատ վայրերից՝ հարվածի ամենահավանական տեղանքներից:
8. Հարվածի պայթյունից առաջացած թունավոր գազերն արագ տարածվում են օդում ՝ մեծ տարածության վրա։ Մինչև ապաստարան կամ տարհանման վայր հասնելը՝ պետք է պաշտպանել շնչառական օրգաններն ամբողջ ճանապարհին և ունենալ փոխարինելի շատ ֆիլտրեր՝ հակագազի համար (եթե կարող եք գտնել)։ Եթե հակագազ կամ այլ պաշտպանիչ միջոցներ չկան՝ ունեցեք մաքուր սառը ջուր և կտորեղեն՝ աչքերը, քիթը և բերանը խոնավ լաթերով փակելու և պաշտպանելու համար։ Եթե չկա ջուր և լրացուցիչ կտորեղեն՝ հանեք որևէ հագուստեղեն ձեր վրայից, միզեք վրան և դրանով փակեք տեսողական և շնչառական օրգանները։
9. Ոչ մի դեպքում չշփվել պղնձի սուլֆատի (պղնձարջասպի) և կալցիումի կարբոնատի (կավճի, կրի, կրաքարի, մարմարի և այլնի ) հետ: Այս նյութերի փոխազդեցությունը սպիտակ ֆոսֆորի հետ՝ առաջացնելու է կրկնակի թթվային այրվածքներ:
10. Սպիտակ ֆոսֆորը մարմնի որևէ հատվածի վրա ընկնելուց հետո՝ խուճապի չմատնվել ու ձեռքով արագ-արագ չշփել, որպեսզի ավելի մեծ մակերեսի վրա չտարածվի։ Այն շփումից չի հանգելու, միայն ավելի է տարածվելու։ Եթե ձեռքի տակ սառը ջուր կա՝ միայն սառը ջուր լցնել վրան, բայց այնպես, որ մարմնի այլ մասերով չհոսի այդ ջուրը, քանի որ այն նույնպես կարող է տարածվել։ Մաքրվում է ամբողջական, երբ մեծ քանակությամբ ջուր է ոռոգում (հորդում):

Ֆոսֆորային այրվածքները սովորաբար խորն են, քանի որ երբ այն մաշկի վրա է թափվում՝ ֆոսֆորը շարունակում է այրվել: Ֆոսֆորի այրվածքներից սխտորի հոտ է գալիս, մթության մեջ լույս են տալիս և անգամ այրվածքի կեղևային մասը հեռացնելուց հետո՝ շարունակում են ծխալ: Սպիտակ ֆոսֆորը թունավոր է, այն ներծծվում է արյան մեջ ՝ առաջացնելով նյարդային, սրտանոթային համակարգի, լյարդի և երիկամների լուրջ խանգարումներ: Ֆոսֆորը մարում են սառը ջուր լցնելով և թաց վիրակապ կիրառելով: Քիմիական ճանապարհով ֆոսֆորը «չեզոքացվում» է 5%-ոց կալիումի պերմանգանատով, 3%-անոց ջրածնի պերօքսիդով՝ սոդայի հագեցած լուծույթում:

Ֆոսֆորային այրվածքների դեպքում առաջին բուժօգնության համար՝
1) մարմնի այրվածք ստացած մակերևույթն անհապաղ ընկղմել սառը ջրում կամ ոռոգել սառը ջրի մեծ քանակությամբ։
2) այրված մակերեսը ֆոսֆորի կտորներից մաքրել պինցետներով։
3) թունավոր այրման արտադրանքները հեռացնելու նպատակով օգտագործվում են երկածխաթթվային սոդայի 5% լուծույթով թրջոցներ:
4) 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով առատ լվացում ՝ ֆոսֆորը օքսիդացնելու համար՝ մինչև ֆոսֆորական անհիդրիդի վերածվելը։
5) Մարմնի այն հատվածները, որտեղ կարող է մնալ սպիտակ ֆոսֆոր, պետք է անընդհատ խոնավ պահել, քանի որ այս նյութը կարող է նորից բռնկվել՝ մթնոլորտային թթվածնի հետ շփվելիս: Կարևոր է մարմնի վնասված բոլոր հատվածների մանրակրկիտ բուժումը, քանի որ մաշկի վրա մնացած ֆոսֆորը կարող է առաջացնել համակարգային թունավորումներ։
6) Բացառեք քսուքային վիրակապերի կիրառումը, որոնք կարող են ուժեղացնել ֆոսֆորի ֆիքսացիան և ներծծումը (կլանումը) մարմնի կողմից:
7) Աչքերը, քիթը, բերանը լվանալ կերակրի սոդայի 2%-ոց լուծույթով։
8 ) Աչքերի ցավի դեպքում աչքերի մեջ կաթացնել դիկաինի (Dikain) 0.5% լուծույթի 2-3 կաթիլ։
9) Ներարկել ցավազրկողներ, ացետիլցիստեին՝ եթե հակացուցումներ չկան:
10) Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ցուցաբերել առաջին բուժօգնություն և հոսպիտալացնել տուժածներին:




Լրահոս