System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:
«Նույնիսկ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական բնակավայրերը չհրթիռակոծելու համաձայնությունից հետո Ադրբեջանը կրկին չպահպանեց իր արտաքին գործերի նախարարի խոստումը և մի քանի ժամ անց գնդակոծեց քաղաքացիական օբյեկտները։
»,- գրել է Թանկյանը։