
Սիրիացի հերթական ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին նոյեմբերի 1-ին գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Գերեվարված հերթական ահաբեկչի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ահավասիկ՝ եւս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»: