ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՌԴ հետ դաշնակցական հարաբերություններին․
Հայաստանում հնչում են գնահատականներ, որ Ձեր՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ կապը, որը նախկինում եղել է ավելի մտերիմ և դաշնակից Հայաստանի հետ, թուլացել է, որ Դուք ավելի կողմ եք եղել Արևմուտքին, և դա փոխել է վիճակը: Ինչպե՞ս եք արձագանքում այդ մեղադրանքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, դա անհեթեթ մեղադրանք է: Որովհետև Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի: Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին: Ղարաբաղի հարցում, ես արդեն ասացի, նախկինում էլ հենց Մինսկի խմբի ձևավորման օրից Ռուսաստանը եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր, և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն: Եվ մինչև հիմա նրա այդ կարգավիճակը չի փոխվել:
Մանրամասները՝ տեսանյութում։