ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ինչքանով տեղեկացված եմ, դպրոցի տնօրեններն այլեւս չեն կարող լինել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: Բայց Վարդենիսի թիվ 4-րդ դպրոցում տնօրենի պաշտոնակատարը մի քանի ամիս աշխատում է, իսկ տնօրենի ընտրության համար հանձնաժողովի կազմը չի հավաքվում: Նման պարագայում ժամանակավոր պաշտոնակատարն ինչքա՞ն կարող է աշխատել: Ստեղծված իրավիճակում օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ: Սիլվա Սահակյան, 45 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ.  Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի առաջացման դեպքում լիազոր մարմնի որոշմամբ նշանակվում է տնօրենի պաշտոնակատար, եւ խորհրդի կողմից գործող կարգի համաձայն` հայտարարվում է մրցույթ տնօրենի  պաշտոնի թափուր տեղի համար:Պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչեւ լիազոր մարմնի կողմից մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ հինգ տարի ժամկետով պայմանագիր կնքելը:ՀՀ  կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Տեխնիկական, թե այլ հասկանալի պատճառներով ընթերցողի մատնանշած դպրոցում, թե այլուր շատ հաճախ ժամանակավոր պաշտոնատարները բավական երկար են տնօրինում: Կրթության նախարարության պատասխանում հստակ չէ` ժամանակավորապես տնօրենի պաշտոնը ստանձնած անձը որքան կարող է ղեկավարել դպրոցը: Ուստիեւ մնում է եզրակացնել, որ մրցույթներն արհեստականորեն չեն հայտարարվում` ժամանակավորներին մշտական դարձնելու նպատակով:




Լրահոս