ՀՖՖ պատվիրակին ծեծել են. ինչ է պարզաբանում Երևանի փոխքաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած Շիրակ-Նոա ֆուտբոլային խաղը «կուլիսներում» ավարտվել է ծեծկռտուքով:

Ամենայն հավանականությամբ ծեծկrտուքի պատճառը եղել է ֆուտբոլային խաղի հաշիվը, որն արձանագրվել է 0-3՝ հօգուտ Նոաին։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, ֆուտբոլային խաղի ավարտից հետո վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արման Սահակյանի և ՀՖՖ պատվիրակ Առնո Սարգյսանի միջև։ Բարձր ձայներով խոսակցությունը տեղափոխվել է այլ վայր։ Ինչ որ մարդիկ VIP սրահով Առնո Սարգսյանին «բարձրացրել» են վերև, որտեղ արդեն տեղի է ունեցել ծեծկռտուք։

ՀՖՖ պատվիրակ Առնո Սարգյսան

Լուրեր են պտտվում, որ 7-8 հոգով են ծեծել Առնո Սարգսյանին: «Նոա»-ի տնօրեն Արթուր Սահակյանին ի վերջո հաջողվել է Առնո Սարգսյանին փրկել դաժան ճակատագրից։

«Նոա»-ի տնօրեն Արթուր Սահակյան

Ինչն է ծեծի պատճառը, ինչ կապ ունի իրականում ծեծի հետ Արման Սահակյանը։ ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել հենց Արման Սահակյանից, ով հայտարարեց, որ ինքը միջադեպից տեղյակ է, որևէ առընչություն չունի այդ ամենի հետ: ««Շիրակ»» ֆուտբոլային թիմը հանդեդ կգա պարզաբանմամբ»,- հայտարարեց նախկին պատգամավորը։
Բանն այն է, որ Սահակյանը պաշտոնապես հայտարարել է, որ այլևս «Շիրակի» սեփականատերը չէ։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արման Սահակյան

Օգոստոսի 11-ից «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Հետևաբար՝ ակումբի հետ, շուրջ կամ ներսում տեղի ունեցող իրադարձություների թիվ մեկ պատասպանատուն Երևանի գյումրեցի փոխքաղաքապետն է։

ArmLur.am-ը փորձեց Տիգրան Վիրաբյանից պարզել, թե ինքն ինչ տեղեկություններ ունի այդ ծեծկռտուքից, ով ում է ծեծել և ինչու։ Վիրաբյանն էլ ասաց այն, ինչ Սահակյանը. ««Շիրակը» պաշտոնապես կմեկնաբանի»,-և վերջ՝ չպարզաբանելով, թե որպես ակումբի նախագահ ինքն ինչ է արել՝ միջադեպը բացառելու, այնոուհետև՝ հարթելու համար։
Փորձեցինք կապվել նաև ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հետ, սակայն ապարդյուն, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Այսպիսով, մեզ մնում է արձանագրել, որ պատերազմի այս ծանր օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ռազմական դրության մեջ, դեռ կան մարդիկ, այդ թվում նաև պաշտոնյաներ, որոնք իրենց անպատժելի են համարում, հանդգնում են բռունցքներով հարցեր կարգավորել։ Իսկ ինչ վերաբերում է Երևանի փոխքաղաքապետին, ապա տպավորություն ստացանք, որ Երևանի փոխքաղաքապետը գոր]արար Սահակյանի մոտ է ակումբի նախագահ աշխատում։

Ամեն դեպքում, կսպասենք պաշտոնական պատասխանին՝ հույսով, որ կասվի ճշմարտությունը, այլ ոչ դրա բեմադրությունը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս