
Քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց միջադեպերը չեն դադարում: 2019 թվականին էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում էր իրավիճակը վերահսկողությունից դուրս եկել: Գարիկ Մարտիրոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող գործով չպարզված մի խումբ այլ անձնաց հետ, վտանգելով հասարակական անվտանգությունը, մասնակցել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված և շուրջ 5 ժամ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որի ընթացքում դիտավորությամբ ոչնչացրել ու վնասել է քրեկատարողական հիմնարկի գույքը:
Գ.Մ.