ՀԱՐՑ. Բազմիցս լսել եմ, որ անտառի կենդանիներն իջնում են քաղաք, նույնիսկ մտնում բակեր, խեղդում տնային կենդանիներին: Ո՞վ է դրա համար պատասխանատու, եւ ո՞վ է նրանց կողմից պատճառված վնասները փոխհատուցելու: Ի՞նչ է անում բնապահպանության նախարարությունը վայրի կենդանիներին բնակավայրից հեռու պահելու համար: Գուրգեն Բաղրամյան, 55 տարեկան, գյուղատնտեսՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` վայրի կենդանիների հարձակման պատճառները բացահայտելու եւ անհրաժեշտ մասնագիտական խորհուրդներ տալու ուղղությամբ: Բացի այդ, 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշումը, որով կանոնակարգվում են ՀՀ տարածքում գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերությունները: Իսկ ինչ վերաբերում է վայրի կենդանիների կողմից պատճառված վնասի հատուցմանը, ապա ՀՀ բնապահպանության նախարարությանը նման լիազորություններ վերապահված չեն:ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զավեշտալի է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նոր է փորձում պարզել, թե ինչու են վայրի կենդանիները սկսել նախընտրել բնակավայրերում հայտնվելը: Հետաքրքիր է նաեւ «անհրաժեշտ մասնագիտական խորհուրդներ» կոչվածը, քանի որ, ասենք, գայլերի դեմ պայքարելու միակ միջոցը բնակչությանը զինելը կարող է դառնալ: Թեեւ բնական է, որ խնդրի հանդեպ բավական անտարբեր կառույցը մինչեւ հիմա փոխհատուցման մասին չի էլ մտածում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ