ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ավանդատուն կամ վարկառուն անժամանակ մահանում է, բանկի հետ հետագա հարցերն ինչպե՞ս են լուծվում: Ո՞վ պիտի մարի պարտքը կամ ինչպե՞ս պետք է նրա ավանդը ստանան:Գայանե Դարբինյան, 35 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. Վարկառուի անժամանակ մահվան վերաբերյալ հարցմանը հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկն իրավաբանական խորհրդատվություն չի տրամադրում: Հիշյալ հարցի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կարելի է ստանալ իրավաբանական գրասենյակներից եւ առեւտրային բանկերից:ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունՊԱՏԱՍԽԱՆ. Եթե տվյալ քաղաքացին մահանում է, բայց ունի պարտավորություն բանկի հետ, նաեւ ունի գույք, ժառանգներ, այդ դեպքում քաղաքացու մահից հետո ժառանգությունը բացվում է: Վեց ամսվա ընթացքում պետք է ժառանգները դիմեն ժառանգությունն ընդունելու համար, եւ դրանից հետո իրենք դառնում են սեփականատեր: Եթե բանկը քաղաքացու մահից հետո 6 ամսվա ընթացքում դիմի դատարան, որպեսզի նրա գույքը հարկադիր աճուրդի միջոցով վաճառեն, այս դեպքում բանկի պահանջը կբավարարվի: Բայց եթե վեց ամիսն անցնի, եւ մահացած քաղաքացու ժառանգները դառնան սեփականատեր, այլեւս չի կարող որեւէ պահանջ ներկայացվել: Իրավաբանական շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե ինչու է ԿԲ-ն խուսափում օրենքը ներկայացնել, երբ ցանկացած իրավաբանական գրասենյակ ունի եւ տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը, անհասկանալի է: Այսուհանդերձ, հետաքրքիր է, որ բանկ-իրավահաջորդ հարաբերություններում որոշակի ժամկետներ են սահմանված, եւ   ֆինանսական կառույցը կամ մահացածի ժառանգները դրանք պահպանելու կամ միտումնավոր շրջանցելու դեպքում կարող են շահել կամ տուժել: Այսինքն` ստեղծվում է սողանցք, որը հնարավորություն է տալիս դրամատանն ունեցած խոշոր պարտքը «ջրել»:




Լրահոս