ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Չեխիայում

Չեխիայի հայ երիտասարդները նորից բողոքի ակցիա են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց, որի արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։ «Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանատվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների հետ միասին։ Մենք միասին ենք այս պայքարում եւ չենք նահանջի»,- նշել են Չեխիայի հայ երիտասարդական միությունից։

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն:

Դիաննա Գրիգորյան (30 տարեկան, տնտեսագետ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ, համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ եւ արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման, «Ազատ լողացող» փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում եւ արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտությամբ ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը եւ չափազանց մեծ տատանումները կանխելը, քան թե դրա մակարդակը սահմանելը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում  ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար եւ, ըստ ցանկության, կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին, որպեսզի կարողանան ՀՀ-ում որդեգրում իրականացնել:

Սիրան Հակոբյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին՝ ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն՝ տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),

8) երեխայի՝ ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

 

 




Լրահոս