
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը՝ կապված ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հետ, պահպանվում է:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի ճեպազրույցի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հավանականությունը միշտ դիտարկվել է: Չկա նախապես որոշված ժամանակ կամ ժամկետ այդ հարցը կամ պատժամիջոցների սահմանումը քննարկելու համար: Մենք ձգտել ենք խուսափել դրանից, քանի որ Թուրքիան դաշինքի մեջ է մեզ և ՆԱՏՕ-ի հետ: Սակայն կասեի, որ ճիշտ չէր լինի նաև ենթադրել, որ դրանք այլևս օրակարգում չեն»,- ասել է Քուփերը: