«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ միայն անցած տարիներին, այլև պատերազմի ընթացքում, ըստ փաստական տեղեկությունների, որոշ պետություններ շարունակում են զենք և զինամթերք մատակարարել Ադրբեջանին։ Բազմաթիվ են այն ապացույցները, թե ինչպես են ինքնաթիռները Բաքու մեկնում, մասնավորաբար, Թել-Ավիվից։ Ինչպես հայտնի է, Հայաստանը դեռևս հոկտեմբերի 1-ին հետ է կանչել Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին, և դեռևս հստակ չէ՝ կվերադառնա դեսպանը Իսրայել, թե ոչ:
Օրերս ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել էր, որ դեսպանը դեռևս Երևանում է: «Փաստ» թերթի տեղեկություններով, տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Իսրայելում ՀՀ դեսպանատունը պետք է փակել, սակայն սրանք դեռևս սոսկ որոշակի շրջանակների մոտեցումներն են: Այս առումով, սակայն, պաշտոնական մոտեցում դեռևս չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: