
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է․
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105»։
Վերջին տվյալներով՝ Վիեննայում հրաձգության զոհն է դարձել 3 մարդ։