
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել, ապա պայթեցրել իրեն: Սպանվել է մի քանի մարդ: Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։ Ահաբեկչություն է իրականացվել միանգամից քաղաքի մի քանի վայրերում։