Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 100 մարդ, տուժել՝ 994-ը», – ասված է վարչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին։
Նշվում է նաև, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել 847 մարդ, 127-ը շարունակում են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։ Փլուզված հինգ շենքի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում։ Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։