Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հայտնում է Kurier թերթը` վկայակոչելով ՆԳ նախարար Կառլ Նեհամերին: Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի մասին:

Նշվում է, որ Օտակրինգի կլինիկայում 40-50 տարեկան մի կին է մահացել:

Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի քանի հրաձգություն էր տեղի ունեցել: Արդյունքում առնվազն 15 մարդ էր վիրավորվել: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կատարվածը որպես ահաբեկչություն էր որակել:

Ոստիկանությունը հայտնել է, որ Վիեննայում հրացաններով զինված մի քանի հանցագործ հարձակվել էր վեց օբյեկտների վրա: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել էր: Ավստրիայի զինված ուժերը ստանձնել են մայրաքաղաքի օբյեկտների անվտանգության ապահովումը: Նոյեմբերի 3-ին Վիեննայի դպրոցականներն ազատվել են դասերից:




Լրահոս