ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վտանգներ է ներկայացնում Ադրբեջանի կողմից օգտագործված նոր զինատեսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինված ուժերի սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով էլ վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները, այն կազմում է ավելի քան 150հա տարածք:

Սպիտակ ֆոսֆորը չափազանց թունավոր է և ունի տհաճ, սխտորանման հոտ։

Դրա փոքր չափաբաժինն օդի հետ շփման արդյունքում նախ ձևավորում է սպիտակ ծուխ, այնուհետև բոցավառվում է։ Այդ առանձնահատկությունների շնորհիվ երբեմն այն անվանում են նաև «Սատանի տարր»։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս