
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններին:
71 պատգամավոր միաձայն աջակցեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Այդպիսով, եւս մեկով կավելանա Երեւանի քաղաքապետի տեղակալների թիվը: Նա ռազմական դրության շրջանում կգլխավորի մայրաքաղաքի աշխարհազորը:
Արդյունքում Երեւանի քաղաքապետը կունենա 4 տեղակալ: Այդ պաշտոնը կգործի մշտական հիմունքներով: