Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, գրում է ria.ru-ն։
Որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում։ Բոլոր կառավարական շենքերից կիջեցվեն ազգային դրոշները, ավստրիական շրջանների ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել։
Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։