ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հոկտեմբերի 31-ին զրուցել էր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկել: «Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում», – նշել էր նա:
Եվ ահա այս հայտարարությունից ընդամենը օրեր անց Ավստրիայի Վիեննա քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ: Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ: Իսկ Կանցլերը հավաստիացրել է, որ բանակը կպաշտպանի քաղաքները, իսկ ոստիկանները կկենտրոնանան հակաահաբեկչական օպերացիայի վրա: Ականատեսների փոխանցմամբ, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտակայքում, որտեղ գտնվում է Վիեննայի սինագոգը:
Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»,- գրել է Փաշինյանը։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կանցլեր Կուրցը պատասխանել է վարչապետ Փաշինյանի գրառմանը՝ նշելով. «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»:
Մանրամասները՝ տեսանյութում