Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները շաբաթ կամ կիրակի կհրավիրվեն
Սերժ Սարգսյանի մոտ` խորհրդակցության: ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը պատրաստվում
է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ մյուս ուժային կառույցների
ղեկավարների հետ քննարկել վերջին իրադարձությունները: Թե ինչ ֆորմատով կլինի հանդիպումը,
մեզ չհաջողվեց պարզել: Չի բացառվում հանդիպման ե՛ւ գաղտնի, ե՛ւ հրապարակային ձեւաչափը:
Բայց հանդիպման կարեւորության ու դրան հաջորդող զարգացումների մասին կարելի է տարաբնույթ
եզրահանգումներ անել` հաշվի առնելով ոստիկանություն-դատախազություն-ԱԱԾ խմորումների
հերթական փուլի մեկնարկը, որն արդեն տրված է:
Ժողովուրդ. Ուժայինները հավաքվում են նախագահի մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ