Էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարի կփոխվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարվա փետրվարին Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Պարզվում է՝ պատերազմի պատճառով ավելացել են էներգահամակարգի անվտանգության ապահովման ծախսերը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում այս տարի բավականին խնայողություններ են եղել, իսկ կորուստները նվազել են շուրջ 2.5 տոկոսով, որը համարժեք է 4-5 մլրդ դրամի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, նվազել են 3.7 տոկոսով:

Բայց այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հակառակը, ավելացել են 1.5 տոկոսով: Բացի այս, հայտնի դարձավ, որ հաջորդ տարում նախատեսվում է նաեւ ՀԱԷԿ-ի կանգ։ Ատոմակայանը, վերազինման աշխատանքների հետ կապված, մոտ կես տարի չի աշխատի. ըստ ՀԾԿՀ ղեկավարի՝ շուրջ 140 օր կկանգնի։ Այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս