
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ օրերս խորհրդարանը ընդունել էր օրենսդրական փոփոխություններ, որոնք կառավարությանը հնարավորություն են տալիս ռազմական դրության պայմաններում օգտագործել քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքը, կառավարությունը մշակել է այդ գույքի օգտագործման դիմաց տրամադրվելիք փոխհատուցման կարգը:
Ըստ այդ կարգի՝ գույքը քաղաքացուն պետք է հանձնվի սարքին վիճակում, իսկ դրա անհնարինության դեպքում պետք է տրամադրվի ֆինանսական փոխհատուցում: Նման կարգի հաստատումը կարևոր է, քանի որ քաղաքացին կարող է վստահ լինել, որ պետությանը տրամադրված իր սեփականությունը չի կորցնելու՝ այն կա՛մ վերադարձվելու է, կա՛մ դրա դիմաց ստանալու է փոխհատուցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում