
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ֊ում կադրային փոփոխությունները շարունակվում են:
Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն` աշխատանքից ազատվել է Ազգային Անվտանգության ծառայության Ներքին անվտանգության վարչության պետը և նրա փոխարեն նոր պետ է նշանակվել Հրայր Ավետիսյանը, որը, ըստ համակարգի աշխատակիցների, սկզբունքային, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատակից է համարվում ԱԱԾ֊ում։
Իսկ թե ինչով է պայմանավորված ներքին անվտանգության պետի ազատումը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Գ.Մ.