
”Մեր պաշտոնյաներն
ու մեծահարուստները երբեմն տարօրինակ ճաշակ
ու սովորույթներ
են ունենում:
Ասենք, նրանցից
մեկը տուն
է կառուցում
Ազգային ժողովի
շենքի նմանությամբ:
Մյուսը մի ամբողջ գազանանոց
է պահում,
կազմված վայրի
գազաններից: Երրորդը
տան մոտակայքում
եկեղեցի է կառուցում, որ թաքուն ապաշխարի:
Չորրորդը մարդկանց
նստացնելուց ազատ
ժամերին ծաղիկներ
է լուսանկարում”,-
գրում է թերթը և հավելում. ”Իսկ որոշ բարձրաստիճան
անձինք ու օլիգարխներ էլ հաճախակի այցելում
են աստղագուշակների և բախտ նայողների:
Մեր տեղեկություններով` աստղերի միջոցով իրեն
սպասվող իրադարձությունները պարբերաբար ճշտելու սովորույթ
ունի ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարար
Արմեն Գևորգյանը”: