
Չսպասելով նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր «Թվիթեր»-ի եւ «Ֆեյսբուք»-ի էջերում հայտարարել է մեծ հաղթանակի մասին:
«Սա մեծ հաղթանակ է: Այսօր երեկոյան ես հանդես կգամ մեծ ելույթով»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն ավարտվել են: Նահանգներում ընտրատեղամասերն արդեն փակված են: Սկսվել է ձայների հաշվարկը: