ՀԺ. “”До свидания””,- ասել է Ռիտա Սարգսյանը,- “”До свидания””,- պատասխանել է մեր երկրի մշակույթի նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ սեպտեմբերի 29-ին Երևանի օպերայում կայացած իտալացի հանրահայտ

երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգը հովանավորել էր զարդերի ”Խրոնոգրաֆ” խանութ֊սրահը, և որը կազմակերպվել

էր Էլիտար այս խանութի հաճախորդների համար: ”Իտալացի տենորին լսելու

էին եկել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որին էլ

փաստացի պատկանում է ”Խրոնոգրաֆը”, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Մշակույթի նախարար

Հասմիկ Պողոսյանը: Ներկա էին նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները: Կինը՝ Ռիտա Սարգսյանը,

համերգի ավարտին ավտոմեքենա նստելուց առաջ ռուսերեն հրաժեշտ տվեց իրեն ուղեկցող Հասմիկ

Պողոսյանին: ”До свидания”,- ասաց նա: ”До свидания”,- պատասխանեց մեր երկրի մշակույթի նախարարը”,- հավելում

է թերթը:




Լրահոս